Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
10.03.2022. Կորոնավիրուսի 122 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 քաղաքացի
Հայաստանում մարտի 9-ին կատարվել է 2769 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 122 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 235 հիվանդ, գրանցվել է մահվան 4 դեպք։ Մահացածներից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում մարտի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421714 դեպք, որոնցից 407583 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3937 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8563 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1631 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 194 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2927322 թեստավորում: