ԱՄՆ-ն  մոտ 14 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինային
Տնտեսություն
10:42 10/03/2022
Աշխարհ

ԱՄՆ-ն մոտ 14 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինային

ԱՄՆ ներկայացուցիչների պալատն անցած գիշեր կողմ է ք վեարկել  Ուկրաինայի կարիքների համար այդ երկրին 13.6 մլրդ դոլարի անհրաժեշտ օգնության հատկացման վերաբերյալ նախագիծը, քանի որ «Ուկրաինան պայքարում է Ռուսաստանի մահաբեր ներխոիժման դեմ»։ Այս մասին գրում է CNN-ը։

Կոնգրեսն արագացրել  է այս օրինագծի քվեարկությունը, քանի որ ուրբաթ օրը լրանում է պետական ֆինանսավորման  վերաբերյալ որոշումների ընդունման ժամկետը։

Նշվում է, որ գումարից մոը 6.5 մլրդ դոլարը կտրամադրվի որպես ռազմական օգնություն, իսկ մնացածը՝ հումանիտար և տնտեսական աջակցություն։

Ավելի վաղ Արժույթի միջազգային հիմնադրամը որպես շտապ օգնություն տրամադրել է 1.4 մլրդ դոլար։

Placeholder
ԱՄՆ-ն մոտ 14 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինային