Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրքիան հնարավոր է համարում Պուտինի և Զելենսկու մոտ ապագայում հանդիպումը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը հնարավոր է մոտ ապագայում, դրա համար հիմքեր կան։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը։
«Մոտ ապագայում հնարավոր է հանդիպում: Հիմքեր կան ենթադրելու, որ դա տեղի կունենա: Վաղ թե ուշ: Բայց մենք կշարունակենք նպաստող դեր խաղալ: Այս պատերազմի վերջը նախագահ Պուտինը կդնի: Ի վերջո, մարդ, ով վերջին խոսքն է ասելու այս հարցում՝ նախագահ Պուտինն է»,- Կալինի խոսքը մեջբերել է A Haber հեռուստաալիքը։