Լավրովը Բայրամովի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը
Քաղաքական
09:24 11/03/2022
Տարածաշրջան

Լավրովը Բայրամովի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հինգշաբթի օրը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում կայացած հանդիպմանը քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի  և Ադրբեջանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների իրագործման ընթացը, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկի, տարածաշրջանում տնտեսական կապերի ու տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատել 3+3 խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի երկրորդ հանդիպման շուտափույթ անցկացման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նախարարները քննարկել են Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի դրույթների իրականացման հետագա քայլերը, որը ստորագրվել է այս տարվա փետրվարի 22-ին երկու երկրների ղեկավարների կողմից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ։

Բացի այդ, կողմերն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող միջազգային օրակարգի մի շարք հարցերի։

Placeholder