Մահացել է «Отпетые мошенники» խմբի մեներգիչ Վյաչեսլավ Զինուրովը
Օրվա թեմա
09:52 11/03/2022
Հայաստան

Մահացել է «Отпетые мошенники» խմբի մեներգիչ Վյաչեսլավ Զինուրովը

Մահացել է ռուսական «Отпетые мошенники» խմբի մեներգիչ Վյաչեսլավ Զինուրովը, որը հանդես է եկել Թոմ Խաոս կեղծանունով: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է արտիստի ներկայացուցիչը:

«Հաստատում եմ, որ Զինուրովը մահացել է», - ասել է նա:

Երաժիշտը 50 տարեկան էր, նրա մահվան պատճառը չի նշվում։ Գործակալության զրուցակիցը  Զինուրովի հարազատների խնդրանքով այլ մանրամասներ չի հայտնել։

Որոշ լրատվամիջոցների տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել Մոսկվայի մարզում։ Միաժամանակ Մերձմոսկովյան քննչական կոմիտեի կայքում հաղորդվում է, որ նախաքննական ստուգում է կազմակերպվել։

«Отпетые мошенники» փոփ խումբը ստեղծվել է 1996 թվականին, ընդհանուր առմամբ թիմը ձայնագրել է յոթ ալբոմ։ Ինքը՝ Զինուրովը, խմբի անդամ է եղել հիմնադրման պահից մինչև 2021 թվականը։ Խմբի անդամներն էին Թոմ Խաոսը, Սերգեյ Ամորալովը և Գարիկ Բոգոմազովը, իսկ պրոդյուսերը Եվգենի Օռլովն էր:


 

Placeholder