Եվրոպայի մինչև 22 տարեկան բռնցքամարտիկների առաջնությանը մասնակցեն նաև Հայաստանի պատվիրակները
Սպորտ
13:21 11/03/2022
Հայաստան

Եվրոպայի մինչև 22 տարեկան բռնցքամարտիկների առաջնությանը մասնակցեն նաև Հայաստանի պատվիրակները

Եվրոպայի մինչև 22 տարեկան բռնցքամարտիկների առաջնությունը կմեկնարկի մարտի 12-ին: Խորվաթիայում մեդալների համար պայքարին կմասնակցեն նաև Հայաստանի պատվիրակները: Հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ թիմը մրցավայր մեկնել է այսօր, գրում է ՀԱՕԿ-ը։

Աղջիկներից ռինգ կելնեն Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ), Արևիկ Դոխոյանը (52 կգ) և  Էլիտա Քոչարյանը (60 կգ):

Տղաների պայքարին կմասնակցեն  Սեյրան Եղիկյանը (48 կգ), Հենրիկ Սահակյանը (52 կգ), Էրիկ Թոխյանը (54  կգ), Ռուսլան Ասլիկյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Արթուր Շահբազյանը (63,5 կգ), Հարություն Հակոբկոխյանը (67 կգ), Նարեկ Զաքարյանը (71 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Գոռ Ներսիսյանը (80 կգ), Հենրիկ Ճղիկյանը (86 կգ) և գերծանրքաշային  Հովհաննես Փափազյանը:

 

Placeholder
Եվրոպայի մինչև 22 տարեկան բռնցքամարտիկների առաջնությանը մասնակցեն նաև Հայաստանի պատվիրակները