ՌԴ-ն Ուկրաինայում ԱՄՆ կենսաբանական ծրագրերի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստ է հրավիրել
Քաղաքական
11:15 11/03/2022
Աշխարհ

ՌԴ-ն Ուկրաինայում ԱՄՆ կենսաբանական ծրագրերի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստ է հրավիրել

Ռուսաստանը Ուկրաինայում ԱՄՆ ռազմա-կենսաբանական ծրագրերի վերաբերյալ ուրբաթ օրը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու առաջարկով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

«Ռուսական առաքելությունը մարտի 11-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է խնդրել՝ քննարկելու Ուկրաինայի տարածքում ԱՄՆ ռազմա-կենսաբանական գործունեությունը»,- գրել է նա Twitter-ում։

Վաշինգտոնը պնդում է, որ ԱՄՆ-ի պատվերով Ուկրաինայի կենսաբանական լաբորատորիաների աշխատանքի մասին հայտարարությունները քարոզչություն և ապատեղեկատվություն են։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը, ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մարտի 8-ին կայացած լսումների ժամանակ, նշել է, որ Ուկրաինայում կան «կենսաբանական հետազոտությունների օբյեկտներ», և Վաշինգտոնը փորձում է կանխել դրանց անցումը ռուսական ուժերի վերահսկողության տակ։

Նման հայտարարություն է արել Նուլանդը՝ պատասխանելով այն հարցին, թե Ուկրաինայում արդյոք կա կենսաբանական կամ քիմիական զենք։

Placeholder
ՌԴ-ն Ուկրաինայում ԱՄՆ կենսաբանական ծրագրերի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստ է հրավիրել