Հայաստանում գրանցվում են օտարերկրյա ձեռնարկություններ.«ՄԻՐ 24»
Տնտեսություն
17:52 12/03/2022
Հայաստան

Հայաստանում գրանցվում են օտարերկրյա ձեռնարկություններ.«ՄԻՐ 24»

Օտարերկրյա ընկերությունները ավելի պատրաստակամ են դարձել Հայաստանում բիզնես բացելու հարցում և խոսքը հիմնականում վերաբերում է ՏՏ ընկերություններին: Այդ մասին ռեպորտաժ է պատրաստել «ՄԻՐ 24» հեռուստաալիքը:

Ռեպորտաժում ասվում է, որ ԱՊՀ երկրներից, ԱՄՆ-ից, Բրիտանիայից, Հնդկաստանից ավելի քան 40 ընկերություն մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանում գրանցում են ստացել՝ հիմնականում ՏՏ ոլորտում։ Վերջիններս գտնում են, որ Հայաստանն ունի լոյալ օրենսդրություն, որը թույլ է տալիս արագ սկսել սեփական բիզնեսը:

Մասնագիտացված ընկերությունները օտարերկրացիներին օգնում են փաստաթղթեր կազմել, իրազեկվել հայկական օրենսդրությունից, գտնել մատչելի բնակարաններ և չշփոթվել տեղեկատվության առատության մեջ։

«Մեր նպատակն է առաջին հերթին օգնել այն մարդկանց, ովքեր կարող են հարմարվել Հայաստանին և աշխատաշուկային: Ընտրում ենք երեք հիմնական չափանիշների հիման վրա. աշխատաշուկա, երրորդ՝ Հայաստան տեղափոխվելու մոտիվացիան, որքանով են նրանց մասնագիտացումը և փորձը համընկնում Հայաստանի աշատանքի շուկայի պահանջարկին և որքանով են նրանք ճկուն ու պատրաստ հարմարվելու նոր երկրում»,-ասել է «Repat Armenia» հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը։

Երկու շաբաթվա ընթացքում հիմնադրամը ստացել է ավելի քան 50 դիմում։

Placeholder
Հայաստանում գրանցվում են օտարերկրյա ձեռնարկություններ.«ՄԻՐ 24»