Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Euronews հեռուստաընկերությունն անդրադարձել է Արցախում վերջին օրերին տիրող իրավիճակին՝ պայմանավորված գազամատակարարման ճգնաժամով և քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ և ահաբեկչական գործողություններով։
«Իրավիճակը մոտենում է հումանիտար աղետի, չեն աշխատում նաև հացի արտադրությունները, որոնք օգտագործում էին գազ։ Սակայն ադրբեջանական կողմը թույլ չի տալիս գազատարի վերանորգման աշխատանքներ իրականացնել։ Բանակցությունները նրանց հետ վարում են ռուսա խաղաղապահները»,-գրում է աղբյուրը։
Արցախի իշխանությունների խոսքով, այս ամենը տեղի է ունենում Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր, ադրբեջանցիները նաև կրակում են բնակավայրերի ուղղությամբ, դիմում են սադրանքների։ Հաղորդվում է, որ ադրբեջանցի զինծառայողները բարձրախոսներով սպանության սպառնալիքի ներքո հորդորում են բնակիչներին ահապաղ լքել գյուղը։
Euronews-ը մեջբերել է Ֆրանսիայի նախագահ Էանուել Մակրոնի հայտարարությունը, ըստ որի Եվրոպա վերադարձած պատերազմը չպետք մեզ ստիպի մոռանալ այլ պատերազմների ու ապակայունացումների մասին։
«Արևելյան Եվրոպայում ու Կովկասում հավասարակշռությունը փոխելու վճռական ծրագրեր կան, բայց մենք պետք է դա թույլ չտանք»,-ասել է Մակրոնը։