Թուրքական հեռուստաալիքը Միրզոյանի անունը միտումնավոր սխալ է ներկայացրել
Քաղաքական
16:38 12/03/2022
Տարածաշրջան

Թուրքական հեռուստաալիքը Միրզոյանի անունը միտումնավոր սխալ է ներկայացրել

Թուրքական հեռուստաընկերություններից մեկը, լուսաբանելով Անթալիայի դիվանագիտկան ֆորումում Արարատ Միրզոյանի և  Մևլութ Չավուշօղլուի հանդիպումից հետո կայացած ճեպազրույցը, միտումնավոր սխալ է ներկայացրել ՀՀ ԱԳ  նախարարի անունը:

Ռեպորտաժն ուղեկցող գրառման մեջ  անունը գրախծ է «Արաբատ»(Arabat Mirzoyan): Նկատենք, որ համակարգչային ստեղնաշարի վրա լատինական այբուբենի r և b տառերը բավականին հեռում են և դրանք գործնականում հնարավոր չէ պատահաբար սեղմել, այն կարելի է անել միայն միտումնավոր:

Գաղտնիք չէ, որ Թուրքիան միշտ էլ խանդով է մոտեցել Հայաստանում և հայերի կողմից «Արարատ» բառի օգտագործմանը:

Placeholder