Լեհաստանը հայտարարել է Բելառուսի ուժայինների կողմից  բռնի ուժով սահմանախախտումներ պարտադրելու փորձի մասին
Իրավունք
13:37 12/03/2022
Աշխարհ

Լեհաստանը հայտարարել է Բելառուսի ուժայինների կողմից բռնի ուժով սահմանախախտումներ պարտադրելու փորձի մասին

Լեհաստանի սահմանապահ ծառայությունը մեղադրել է բելառուս սահմանապահներին՝ անօրինական միգրանտների կողմից սահմանը խախտելու նոր փորձերի ժամանակ լեհ պարեկների վրա քարեր և գերաններ նետելու մեջ: Լուրը հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

«Մարտի 11-ին Բելառուսից 46 մարդ փորձել է ապօրինի մուտք գործել Լեհաստանի տարածք։ Օտարերկրացիները և բելառուս սահմանապահները քարեր և գերաններ են նետել պարեկների վրա։ Այսօր առավոտյան ժամը 7-ին Մելնիկի սահմանապահ դիրքում սահմանը բռնի կերպով հատելու հերթական փորձն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 26 ներգաղթյալ է բերման ենթարկվել»,-ասվում է Լեհաստանի սահմանապահ ծառայության հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ լեհ սահմանապահ ծառայությունը հայտարարել էր Բելառուսի հետ սահմանին միգրանտների հետ կապված իրավիճակի սրման մասին, հաղորդվել էր սահմանին բռնի ուժով ճնշման փորձերի և կալանավորված միգրանտների թվի աճի մասին։

Placeholder