Չավուշօղլուն Անթալիայում Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումն վերին աստիճանի արդյունավետ է գնահատել
Քաղաքական
14:22 12/03/2022
Տարածաշրջան

Չավուշօղլուն Անթալիայում Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումն վերին աստիճանի արդյունավետ է գնահատել

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ շաբաթ օրը կայացած երկխոսությունը որակել է որպես վերին աստիճանի արդյունավետ։ Լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք երկկողմանի բանակցություններ ենք վարել, դրանք չափազանց արդյունավետ էին: Մինչ այդ մենք նշանակել էինք մեր հատուկ ներկայացուցիչներին, որոնք արդեն երկու անգամ հանդիպել են: Քննարկումները շարունակվում են այն քայլերի շուրջ, որոնք պետք է ձեռնարկվեն մեր հարաբերությունները լիովին կարգավորելու համար»,-ասել է Չավուշօղլուն, որի խոսքերը տարածել է Թուրքիայի ԱԳՆ-ն:

Չավուշօղլուի խոսքով՝ Ադրբեջանը նույնպես աջակցում է Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Ինչպես հայտնում է Anadolu-ն, բանակցություններն անցկացվել են Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում՝ մամուլի համար փակ ռեժիմով։
 

Placeholder
Չավուշօղլուն Անթալիայում Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումն վերին աստիճանի արդյունավետ է գնահատել