Ղազախական ավիաընկերությունը որոշել է դադարեցնել թռիչքները դեպի Ռուսաստան
Քաղաքական
10:41 12/03/2022

Ղազախական ավիաընկերությունը որոշել է դադարեցնել թռիչքները դեպի Ռուսաստան

Ղազախական Air Astana ավիաընկերությունը որոշել է դադարեցնել թռիչքները դեպի Ռուսաստան և ՌԴ-ի տարածքով։Այս մասին  հայտնել է ավիափոխադրողի մամուլի ծառայությունը։

«Air Astana-ն ափսոսանքով տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնություն և նրա տարածքով առևտրային թռիչքների ապահովագրության դադարեցման պատճառով այս երթուղիով բոլոր չվերթները կդադարեցվեն», - ասվում է հաղորդագրության մեջ։

«Ավիաընկերությունը շտապ լուծում է այդ հարցերը Ղազախստանի կառավարության հետ՝ թռիչքներն արագ վերականգնելու համար»,- ասված է փաստաթղթում:

Placeholder
Ղազախական ավիաընկերությունը որոշել է դադարեցնել թռիչքները դեպի Ռուսաստան