Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Anadolu գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը։
«Հեռախոսազրույցի ընթացքում Աքարն ընդգծել է ռուսական նավահանգիստներից մեկնելու սպասող քաղաքացիական նավերի՝ Թուրքիա անվտանգ ժամանմանն աջակցելու և պատերազմական գոտուց քաղաքացիական անձանց տարհանման համար մարդասիրական միջանցքի բացման կարևորությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ Աքարը մարդկային կորուստներից խուսափելու համար ընդգծել է Ուկրաինայի տարածքում հրատապ հրադադար հաստատելու կարևորությունը։ Նախարարի խոսքով, Թուրքիան պատրաստ է շարունակելու նպաստել տարածաշրջանում խաղաղության ապահովմանը։