Շվեյցարիան փակել է իր երկինքը ուկրաինական հակամարտության կողմերի և երրորդ երկրների ռազմական ինքնաթիռների համար
Քաղաքական
11:37 12/03/2022
Աշխարհ

Շվեյցարիան փակել է իր երկինքը ուկրաինական հակամարտության կողմերի և երրորդ երկրների ռազմական ինքնաթիռների համար

Շվեյցարիան, Ուկրաինայում տիրող իրավիճակով պայմանավորված, իր տարածքով թռչելու համար փակում է երկինքը հակամարտող կողմերի, ինչպես նաև այլ պետությունների օդանավերի համար, որոնք հակամարտող կողմերին ռազմական աջակցություն են ցուցաբերելու: Բացառություն կա մարդասիրական թռիչքների համար: «ՌԱԻ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին ասվում է Դաշնային խորհրդի՝ ուրբաթ օրը կառավարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

«Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի առնչությամբ Դաշնային խորհուրդը քննարկել է այն հարցը, թե ինչպես վարվել այս զինված հակամարտության համատեքստում Շվեյցարիայի տարածքի վրայով թռիչքներ իրականացնելու հայտերի հետ: Խորհուրդը որոշել է, որ  հակամարտող կողմերի և նրանց ռազմական աջակցություն ցուցաբերելու, մասնավորապես՝ զինտեխնիկա առաքելու նպատակով այլ պետությունների ռազմական ինքնաթիռների թռիչքների հայտերը չեն ընդունվի»,-ասված է հաղորդագրությունում։

Բացառություն կարվի միայն հակամարտող կողմերի և երրորդ երկրների ռազմական ինքնաթիռների հումանիտար թռիչքների համար, ներառյալ՝ վիրավորների օդային փոխադրումները։

Placeholder
Շվեյցարիան փակել է իր երկինքը ուկրաինական հակամարտության կողմերի և երրորդ երկրների ռազմական ինքնաթիռների համար