Զբոսնելիս տաք հագեք, անձրևանոց վերցրեք. Ջերմաստիճանը կնվազի
Հասարակություն
09:30 12/03/2022
Հայաստան

Զբոսնելիս տաք հագեք, անձրևանոց վերցրեք. Ջերմաստիճանը կնվազի

Հայաստանի տարածքում մարտի  12-13-ը, 16-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-15-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ:

Տեղումները լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում են ձյան տեսքով: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-7 մ/վ, մարտի 12-13-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն 12-15-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։



Երևան քաղաքում մարտի 12-13-ը, 16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Մարտի 14-15-ը քաղաքի առանձին հատվածներում սպասվում են թույլ և կարճատև տեղումներ: 

Placeholder
Զբոսնելիս տաք հագեք, անձրևանոց վերցրեք. Ջերմաստիճանը կնվազի