Դավիթ Գալստյանը գրավի դիմաց ազատ արձակվեց, Տոնոյանը կմնա կալանավորված
Իրավունք
16:23 14/03/2022
Հայաստան

Դավիթ Գալստյանը գրավի դիմաց ազատ արձակվեց, Տոնոյանը կմնա կալանավորված

Զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի՝ «Պատրոն Դավո»-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվեց գրավով՝ 50 մլն դրամի չափով։

Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն՝ մանրամասնելով, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, Ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ մնաց։

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, բավարարել է Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումն անփոփոխ թողնելու որոշման դեմ բողոքը, իսկ մյուս ամբաստանյալների մասով բողոքները՝ մերժել։

Placeholder
Դավիթ Գալստյանը գրավի դիմաց ազատ արձակվեց, Տոնոյանը կմնա կալանավորված