Ուկրաինայում արգելել են անշարժ գույքի առք ու վաճառքը
Տնտեսություն
12:46 14/03/2022
Աշխարհ

Ուկրաինայում արգելել են անշարժ գույքի առք ու վաճառքը

Ուկրաինայի արդարադատության նախարարության ղեկավար Դենիս Մալյուսկան խոստովանել է, որ երկրի իշխանությունները անհնարին են դարձրել անշարժ գույքի վաճառքն ու գնումը՝ «Ուկրաինա-24» հեռուստաալիքի եթերում մեկնաբանելով երկրում անշարժ գույք գնելու կամ վաճառելու անհնարինության մասին հաղորդագրությունները, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

Նրա խոսքով՝ այժմ անշարժ գույքի գրանցամատյաններին հասանելիությունը սահմանափակված է արդարադատության նախարարության կողմից՝ ներկա խառնաշփոթի պայմաններում սեփականության անօրինական փոփոխությունը կանխելու համար։

Նա նաև նշել է, որ գերատեսչության բոլոր ծառայությունները տարբեր մարզերում ներկայումս աշխատում են ընդհատումներով՝ անկախ կոնկրետ բնակավայրում տիրող իրավիճակից։

Placeholder