Wildberries-ի աշխատանքում խափանումներ են եղել
Օրվա թեմա
11:35 14/03/2022
Աշխարհ

Wildberries-ի աշխատանքում խափանումներ են եղել

Մարտի 14-ի առավոտյան օգտատերերը խնդիրներ են նկատել Wildberries մարկետփլեյսի հետ կապված։ telecomtimes.ru-ն, հղում անելով downdetector.ru-ին, գրում է, որ խափանումը տեղի է ունեցել առցանց խանութի կայքում և բջջային հավելվածում։ Համակարգը չի ճանաչում օգտվողին, անձնական հաշիվներից անհետացել են գնորդի լրիվ անվան, առաքումներին տեղաշարժի և ընթացիկ պատվերների մասին տվյալները: Վաճառողների մեծ մասի համար Wildberries Partners հավելվածն ընդհանրապես չի աշխատում:

«Հարգելի գործընկերներ. պորտալի բնականոն գործունեությունը կվերականգնվի մոտ ապագայում։ Աշխատանքներ են տարվում»,- նշված է պաշտոնական Wildberries Telegram ալիքում։

Ավարտման ժամանակը դեռևս հայտնի չէ։

Placeholder