14.03.2022. Կորոնավիրուսի 17 նոր դեպք է գրանցվել, մահացել է 6 մարդ
Առողջություն
11:13 14/03/2022
Հայաստան

14.03.2022. Կորոնավիրուսի 17 նոր դեպք է գրանցվել, մահացել է 6 մարդ

Հայաստանում մարտի 13-ին կատարվել է 1432 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 17 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 166 հիվանդ, գրանցվել է մահվան 6 դեպք։ Մահացածներից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում մարտի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422021 դեպք, որոնցից 408562 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3246 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8576 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1637 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 213 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2936474 թեստավորում:
 

Placeholder
14.03.2022. Կորոնավիրուսի 17 նոր դեպք է գրանցվել, մահացել է 6 մարդ