Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ-ն Հայաստանին տրամադրել է 306 հազար դեղաչափ «Պֆայզեր» պատվաստանյութ
Մարտի 14-ին Հայաստան է հասել COVID-19-ի «Պֆայզեր» պատվաստանյութի 306 հազար դեղաչափ։ Սա ԱՄՆ կառավարության նվիրատվությունն է Հայաստանին Բայդեն-Հարիսի վարչակազմի՝ «Պատվաստանյութերը գլոբալ հասանելի դարձնելու նախաձեռնության» շրջանակում։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտնում է, որ «Պֆայզեր» պատվաստանյութից զատ, ԱՄՆ կառավարությունը COVID-19 համավարակի ազդեցության մեղմացման նպատակով ՀՀ կառավարությանը տրամադրել է ավելի կամ 15 միլիոն ԱՄՆ դոլարի օժանդակություն, մասնավորապես՝ 12 հազար ՊՇՌ թեստ, թեստավորման սարքավորումներ, թթվածնի խտացուցիչներ, զարկերակային օքսիմետրեր, ռենտգենային և ուլտրաձայնային սարքավորումներ, անհատական պաշտպանության միջոցներ, ալկոհոլային ու քլորինային հիմքով ախտահանիչներ ու դիսպենսերներ բուժհաստատությունների համար և այլն։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքով, Ամերիկայի Միացյալ Նահանգները գլոբալ կարիքները հոգալու համար կապահովի անվտանգ ու արդյունավետ պատվաստանյութի 1,2 միլիարդ դեղաչափ։ Մարտի 3-ի դրությամբ` Ամերիկայի Միացյալ Նահանգները տարբեր մեխանիզմներով ավելի քան 110 երկրների տրամադրել է պատվաստանյութի ավելի քան 480 միլիոն դեղաչափ։