Իրանի ԱԳ նախարարը մեկնել է Մոսկվա՝ ռուս պաշտոնյաների հետ քննարկելու տարածաշրջանային խնդիրները
Քաղաքական
15:17 15/03/2022
Տարածաշրջան

Իրանի ԱԳ նախարարը մեկնել է Մոսկվա՝ ռուս պաշտոնյաների հետ քննարկելու տարածաշրջանային խնդիրները

ԻԻՀ ԱԳ նախարարը մեկնել է Մոսկվա: ParsToday-ը ՝հղում անելով ԻՌՆԱ-ին, հայտնում է, որ  Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը երեքշաբթի առավոտյան մեկնել է Մոսկվա՝ ռուս պաշտոնյաների հետ քննարկելու տարածաշրջանային խնդիրներն ու Վիեննայի բանակցությունները։

Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՌԴ ներկայացուցչությունը  երեկ  հայտարարել է, որ ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և նրա ռուս գործընկեր Սերգեյ Լավրովը կհանդիպեն մարտի 15-ին՝ Մոսկվայում։

Ներկայացուցչության հայտարարության մեջ ասվում է, որ հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի օրը և երկու երկրների արտգործնախարարները կքննարկեն Վիեննայի բանակցությունները:

Placeholder