Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վրաստանում Ուկրաինայի դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Անդրեյ Կասյանովը հայտնել է, որ այսօր Վրաստանում Ուկրաինայի ավելի քան 4100 քաղաքացի կա, գրում է «Ալիք մեդիան»։
«Չհաստատված տվյալների համաձայն՝ այս պահին Վրաստանում կա Ուկրաինայի 4100 քաղաքացի, որոնք եկել են պատերազմի մեկնարկից հետո։ Ուկրաինացիները Վրաստան եկել են փետրվարի 24-ից հետո, որի հիմնական պատճառը Ուկրաինայի տարածք ագրեսորի մուտքն է և ռուս զինվորականների բարբարոսական հարձակումը խաղաղ քաղաքների վրա»,- ասել է Կասյանովը։
Նա հավելել է, որ դեսպանատունը շարունակում է ակտիվորեն աշխատել Ուկրաինայի քաղաքացիներին ամեն ինչով ապահովելու համար՝ կացարան, բժշկական օգնություն, սնունդ, ընտանիքի հետ անվճար հեռախոսային կապ և այլն։