15.03.2022. Կորոնավիրուսի 55 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 մարդ
Առողջություն
12:29 15/03/2022
Հայաստան

15.03.2022. Կորոնավիրուսի 55 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 մարդ

Հայաստանում մարտի 14-ին կատարվել է 2170 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 55  նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 237 հիվանդ, գրանցվել է մահվան 4 դեպք։ Մահացածներից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում մարտի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422076 դեպք, որոնցից 408799 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3060 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8579 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1638 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 217 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2 938 644 թեստավորում:

Placeholder
15.03.2022. Կորոնավիրուսի 55 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 մարդ