Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ռոման» կառաջարկի Մխիթարյանին երկու տարվա պայմանագիր իջեցված աշխատավարձով
«Ռոման» պատրաստ է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ։ Նրան առաջարկվում է նոր պայմանագիր՝ երկու տարի ժամկետով։ sport-express.ru-ի հաղորդմամբ, հայտնում է Calciomercato-ն։
Հռոմեական ակումբը ցանկանում է նվազեցնել 33-ամյա հայ ֆուտբոլիստի աշխատավարձը, ով գործող պայմանագրով տարեկան ստանում է մոտ 4 միլիոն եվրո։ Նոր պայմանագրով հռոմեացիները պատրաստ են նրան մեկ մրցաշրջանի համար վճարել 2 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայի» կազմում 34 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում: Նա 3 գոլի, 7 արդյունավետ փոխանցման հեղինակ է։
Նրա գործող պայմանագիրը «Ռոմա» ակումբի հետ ավարտվում է այս ամառ։