ԿԲ. Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.25 տոկոսային կետով
Տնտեսություն
12:14 15/03/2022
Հայաստան

ԿԲ. Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.25 տոկոսային կետով

Մարտի 15-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.25%:

Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունիղ հայտնում են, որ ԿԲ-ի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 10.75% է։

 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 7.75%:

Նշենք, որ այսօր նախատեսված է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մասնակցությամբ մամլո ասուլիս։
 

Placeholder
ԿԲ. Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.25 տոկոսային կետով