WSJ. Բայդենը մտադիր է Ուկրաինային ավելի քան 1 մլրդ դոլարի ռազմական օգնություն տրամադրել
Քաղաքական
10:27 16/03/2022
Աշխարհ

WSJ. Բայդենը մտադիր է Ուկրաինային ավելի քան 1 մլրդ դոլարի ռազմական օգնություն տրամադրել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է չորեքշաբթի հայտարարել Ուկրաինային 1,01 մլրդ դոլարի ռազմական օգնություն հատկացնելու մասին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ երեքշաբթի այդ մասին գրել է «The Wall Street Journal»-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրներին։

Օգնության փաթեթը կներառի հակատանկային և հակաօդային զենքեր, այդ թվում՝ Javelins և Stingers: Որոշումն ընդունվել է չորեքշաբթի օրը ԱՄՆ Կոնգրեսում նախատեսվող Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ելույթի ֆոնին, որտեղ ակնկալվում է, որ նա կդիմի Միացյալ Նահանգներին լրացուցիչ աջակցության համար։
 

Placeholder
WSJ. Բայդենը մտադիր է Ուկրաինային ավելի քան 1 մլրդ դոլարի ռազմական օգնություն տրամադրել