HRW-ի կոչը Կիևին՝ դադարեցնել ռուս ռազմագերիների տեսանյութերի հրապարակումը
Իրավունք
19:13 17/03/2022
Աշխարհ

HRW-ի կոչը Կիևին՝ դադարեցնել ռուս ռազմագերիների տեսանյութերի հրապարակումը

Human Rights Watch միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը կոչ է անում Ուկրաինայի իշխանություններին դադարեցնել սոցցանցերում ռուս ռազմագերիների տեսանյութերի հրապարակումը և նրանց իրավունքները ոտնահարելը, տեղեկությունը հայտնում է Ռիա Նովոստին։

«Ուկրաինայի իշխանությունները պետք է դադարեցնեն սոցցանցերում և հաղորդագրությունների հավելվածներում գերեվարված ռուս զինվորների տեսանյութերի տեղադրումը, ներառյալ նրանց նվաստացումը կամ ահաբեկումը»,- ասվում է կազմակերպության հայտարարությունում:

Իրավապաշտպանները նշել են, որ ռազմագերիների նկատմամբ նման վերաբերմունքը խախտում է նրանց պաշտպանությունը Ժնևի կոնվենցիաներով՝ կապված միջազգային մարդասիրական իրավունքի հետ։

Հաղորդվում է նաև, որ ուկրաինական հետախուզական էջերը հրապարակել են գերի ընկած ռուս զինվորների տասնյակ տեսանյութեր, որոնցում նրանք կապված վիճակում հարցաքննվում են։

 

Placeholder
HRW-ի կոչը Կիևին՝ դադարեցնել ռուս ռազմագերիների տեսանյութերի հրապարակումը