Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՆԱՏՕ-ն չի պլանավորել ռազմական միջամտություն իրականացնել Ուկրաինայի իրադարձություններում․ Օլաֆ Շոլց
Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) մտադիր չէ ռազմական միջամտություն ցուցաբերել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, փոխանցում է «Իզվեստիա»-ն։
«Մի բան պարզ է՝ ՆԱՏՕ-ն ռազմական ճանապարհով չի միջամտի պատերազմին»,- ասել է Շոլցը Բեռլինում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ մամուլի ասուլիսում։
Նա հավելել է, որ Արևմուտքը կշարունակի ֆինանսական ու հումանիտար աջակցություն ցուցաբերել այս երկրին, ինչպես նաև ռազմական ապրանքներ մատակարարել Ուկրաինային։