Հանրային սննդի օբյեկտներում աղի օգտագորման չափանիշի մասին մեր ռեֆորմը հումորի թեմա է դառնում. Փաշինյան
Առողջություն
12:26 17/03/2022
Հայաստան

Հանրային սննդի օբյեկտներում աղի օգտագորման չափանիշի մասին մեր ռեֆորմը հումորի թեմա է դառնում. Փաշինյան

«Հանրային սննդի օբյեկտներում աղի օգտագործման չափանիշի մասին մեր ռեֆորմը հիմնականում հումորի թեմա է դառնում»,-կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ոչ բոլորը գիտեն, որ աղի գերօգտագործումը ինչ ազդեցություն է ունենում հանրային առողջության վրա:

«Ծխելու, աղի օգտագործման չափանիշներով մենք բոլոր ստանդարտները կրկնակի, եռակի գերազանցում ենք, հետո կանգնում ենք առողջապահական խնդրի առաջ և պարզվում է, թե մեր պետական բյուջեն որքան գումար է ծախսում և այդ ծախսերով չենք կարողանում մեր երկրի քաղաքացիների բոլոր առողջապահական խնդիրները հոգալ: Կարծես քաղաքականություն ենք վարում՝մարդկանց անընդհատ մղում, խթանում ենք որպեսզի նրանք հնարավորինս շատ հիվանդություններ ձեռք բերեն, որ հետո մտածենք, թե ինչպես դրանք բուժենք»,-ասաց Փաշինյանը:

Հայտարարելով, որ առողջ ապրելակերպը լինելու է կառավարության ռազմավարական մոտեցումը և գնալու են այդ ճանապարհով՝ նա նակտեց, որ դրանք պետք է բխեն ռազմավարություններից:

Placeholder