Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
17.03.2022. Կորոնավիրուսի 47 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 մարդ
Հայաստանում մարտի 16-ին կատարվել է 2480 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 47 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 140 հիվանդ, գրանցվել է մահվան 2 դեպք։
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում մարտի 17-ի դրությամբ
հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 202 դեպք, որոնցից 409 047 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2924 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8589 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1642 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 231 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2944317 թեստավորում: