Մոսկվան պատրաստ է աջակցել Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացին. Զախարովա
Քաղաքական
16:11 17/03/2022
Տարածաշրջան

Մոսկվան պատրաստ է աջակցել Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացին. Զախարովա

Մոսկվան ողջունում է Բաքվի և Երևանի պատրաստակամությունը՝ սկսելու խաղաղ պայմանագրի նախապատրաստումը և պատրաստ է աջակցել բանակցային գործընթացին, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

«Մենք ողջունում ենք Բաքվի և Երևանի պատրաստակամությունը՝ սկսելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը և վերահաստատում ենք մեր մտադրությունը՝ ամեն կերպ աջակցելու բանակցային գործընթացին»,- հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է Զախարովան։

Նա հավելել է, որ դեռ վաղ է խոսել խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետների մասին։

Placeholder
Մոսկվան պատրաստ է աջակցել Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացին. Զախարովա