Ֆրանսիացի հայտնի դերասան Ալեն Դելոնը որոշել է էվթանազիայի դիմել
Մշակույթ
17:25 18/03/2022
Աշխարհ

Ֆրանսիացի հայտնի դերասան Ալեն Դելոնը որոշել է էվթանազիայի դիմել

Ֆրանսիացի հայտնի դերասան Ալեն Դելոնը հայտարարել է, որ չի ուզում լինել թույլ ծերուկ և տառապել հիվանդություններից։ Դերասանն ուզում է հեռանալ կյանքից էվթանազիայի միջոցով։  Այս մասին գրում է Վեստի.ռու կայքը։

«Ծերությունը տհաճ բան է: Եվ մենք ոչինչ չենք կարող անել դրա դեմ: Մենք կորցնում ենք դեմքն ու տեսողությունը, ոտքի ենք կանգնում և զգում, որ մեր կոճը ցավում է: Տանջանքը սարսափելի է»,- դերասանի խոսքը մեջբերել է Le Point-ի ֆրանսիական հրատարակությունը։

Դելոնը խնդրել է որդուն՝ Էնթոնիին, որ օգնի իրեն մահանալ՝ ասելով, որ ցանկանում է հեռանալ կյանքից էվթանազիայի միջոցով։

«Այս մեթոդը համարում եմ ամենատրամաբանականն ու բնականը, տարիքի հետ մենք իրավունք ունենք հանգիստ հեռանալ կյանքից՝ առանց հիվանդանոցների ու սրսկումների»,- ասել  Ալեն Դելոնը։

2019 թվականին Ալեն Դելոնը ինսուլտ է տարել։ Մի քանի տարի առաջ Ալեն Դելոնը տեղափոխվել էր  Շվեյցարիա, որտեղ պաշտոնապես թույլատրված է էվթանազիան։ Դերասանն արդեն կտակ է կազմել, քանի որ չի ցանկանում, որ հարազատները ժառանգության շուրջ վիճեն։

Կինոյի և թատրոնի ֆրանսիացի դերասան, պրոդյուսեր, սցենարիստ Ալեն Դելոնը 86 տարեկան է։

Placeholder
Ֆրանսիացի հայտնի դերասան Ալեն Դելոնը որոշել է էվթանազիայի դիմել