Այս տարի առանց մաքսատուրքի էլեկտրական շարժիչով 7000 տրանսպորտային միջոց կարելի է ներմուծել
Տնտեսություն
18:06 18/03/2022
Հայաստան

Այս տարի առանց մաքսատուրքի էլեկտրական շարժիչով 7000 տրանսպորտային միջոց կարելի է ներմուծել

Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ընթացքում ընդունվել է որոշում՝ էլեկտրական շարժիչներով տրանսպորտային միջոցների առանձին տեսակներ ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծելու առնչությամբ՝ ԵՏՀ և ՄՄ հանձնաժողովների որոշ իրավական ակտերում փոփոխություններ  կատարելու մասին:

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է՝ որոշվել է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող Էլեկտրական շարժիչներով տրանսպորտային միջոցների՝ առանց ներմուծման մաքսատուրքերի վճարման ՀՀ տարածք ներմուծման համար սահմանել քվոտա՝ հետևյալ չափաքանակներով՝

. 2022 թվականի համար՝ 7000 հատ
. 2023 թվականի համար՝ 8000 հատ:

Որոշմամբ սահմանվել է նաև, որ նշված ավտոմեքենաների արտահանումը Ռուսաստանի Դաշնության տարածք հնարավոր է միայն ԵԱՏՄ միասնական մաքսային սակագնի դրույքաչափերով հաշվարկված ներմուծման մաքսատուրքերի վճարման դեպքում:

Նշված սակագնային արտոնությունը նախատեսված է մինչև 2023թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Placeholder