Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Չինաստանից անվտանգության համակարգերի առաջատար արտադրող Dahua-ն հայտարարել է, որ սուտ է այն տեղեկատվությունը, թե մարտի 24-ից դադարեցնում է բոլոր մատակարարումները Ռուսաստան։ Այս մասին գրում է Վեստի.ռու կայքը։
Լրատվամիջոցները, ավելի վաղ հղում կատարելով Dahua-ի ռուս գործընկերներին ուղղված նամակին, գրել էին, որ մարտի 24-ից հետո ընկերությունը պահեստներից կվերցնի բոլոր չվաճառված ապրանքները և այլևս չի առաքի ՌԴ։
Dahua-ի ներկայացուցչը Ռիա նովոստիին հայտնել է, որ ընկերությունը չի բացառում, որ ոչ ճշգրիտ տեղեկատվություն կարող է տարածվել մրցակիցների կողմից։ Նա հավելել է, որ Dahua-ն աշխատում է «օր ու գիշեր»՝ ապահովելու բեռնափոխադրումները դեպի Ռուսաստան։