18.03.2022. Կորոնավիրուսի 52 նոր դեպք է գրանցվել, մահացել է 5 մարդ
Առողջություն
11:20 18/03/2022
Հայաստան

18.03.2022. Կորոնավիրուսի 52 նոր դեպք է գրանցվել, մահացել է 5 մարդ

Հայաստանում մարտի 17-ին կատարվել է 2396 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 52 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 149 հիվանդ, գրանցվել է մահվան 5  դեպք։ Մահացածներից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում մարտի 18-ի հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422254 դեպք, որոնցից 409196 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2822 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8592 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1644 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 236 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2946713 թեստավորում:

Placeholder
18.03.2022. Կորոնավիրուսի 52 նոր դեպք է գրանցվել, մահացել է 5 մարդ