Բուլղարիան պերսոնա նոն գրատա է հայտարարել ռուս 10  դիվանագետի
Քաղաքական
15:08 18/03/2022
Աշխարհ

Բուլղարիան պերսոնա նոն գրատա է հայտարարել ռուս 10 դիվանագետի

Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությունը պերսոնա նոն գրատա է հայտարարել 10 ռուս դիվանագետների։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է Բուլղարիայում Ռուսաստանի դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան։

«Պերսոնա նոն գրատա են հայտարարել տասը դիվանագետների, ձևակերպումը սովորական է՝ «գործունեություն, որն անհամատեղելի է նրանց կարգավիճակի հետ»։ Դա ընկալում ենք որպես ծայրահեղ անբարյացակամ արարք և մեզ իրավունք ենք վերապահում պատասխան գործողությունների», - հայտնել Է դիվանագետը։

Բուլղարիայի ԱԳՆ-ից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ դիվանագետները 72 ժամ ունեն հանրապետության տարածքը լքելու համար։ «Իրավասու մարմինների առաջարկով, որը համաձայնեցվել է վարչապետ Կիրիլ Պետկովի հետ, Բուլղարիան այսօր տասը ռուս դիվանագետների պերսոնա նոն գրատա է հայտարարել, նրանց տրվել է 72 ժամ՝ երկիրը լքելու համար», - ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է ԱԳՆ պաշտոնական կայքում։

Placeholder
Բուլղարիան պերսոնա նոն գրատա է հայտարարել ռուս 10 դիվանագետի