Հայաստանի թիմը Եգիպտոսում կմասնակցի լրատվամիջոցների և լրագրողների 10-րդ միջազգային մրցաշարին
Սպորտ
13:45 18/03/2022
Հայաստան

Հայաստանի թիմը Եգիպտոսում կմասնակցի լրատվամիջոցների և լրագրողների 10-րդ միջազգային մրցաշարին

Հայաստանի լրագրողների ֆուտբոլային հավաքականը մարտի 23-ից 25-ը Եգիպտոսի Հուրգադա քաղաքում կմասնակցի Լրատվամիջոցների և լրագրողների 10-րդ միջազգային մրցաշարին։

Հայաստանի թիմը 2019 և 2021 թվականներին այս մրցաշարում գրավել է երկրորդ տեղը։

Հայաստանի լրագրողների հավաքականից բացի, մրցաշարին այս տարի կմասնակցեն ռեկորդային թվով` 12 լրագրողական թիմեր Բելգիայից, Վրաստանից, Ռումինիայից, Մարոկկոյից, Մոլդովայից, նաև Եգիպտոսը ներկայացնող մի քանի թիմեր, որոնք բաժանվել են 3 խմբի։

Հայաստանի լրագրողների հավաքականն ընդգրկվել է C խմբում և կմրցի Ռումինիայի, Մարոկկոյի և Հուրգադա քաղաքի թիմերի հետ։ Խմբերի հաղթողները կվիճարկեն չեմպիոնի կոչումը, իսկ երկրորդ տեղ գրաված թիմերը կպայքարեն 4-6-րդ տեղերի համար։

Հայաստանի լրագրողների թիմը միջազգային բազմաթիվ մրցաշարերի մասնակից և մեդալակիր է։

Placeholder
Հայաստանի թիմը Եգիպտոսում կմասնակցի լրատվամիջոցների և լրագրողների 10-րդ միջազգային մրցաշարին