Չինական Dahua-ն կմնա ռուսական շուկայում
Տնտեսություն
20:15 18/03/2022
Աշխարհ

Չինական Dahua-ն կմնա ռուսական շուկայում

Չինաստանից անվտանգության համակարգերի առաջատար արտադրող Dahua-ն հայտարարել է, որ սուտ է այն տեղեկատվությունը, թե մարտի 24-ից դադարեցնում է բոլոր մատակարարումները Ռուսաստան։ Այս մասին գրում է Վեստի.ռու կայքը։

Լրատվամիջոցները, ավելի վաղ հղում կատարելով Dahua-ի ռուս գործընկերներին ուղղված նամակին, գրել էին, որ մարտի 24-ից հետո ընկերությունը պահեստներից կվերցնի բոլոր չվաճառված ապրանքները և այլևս չի առաքի ՌԴ։ 

Dahua-ի ներկայացուցչը Ռիա նովոստիին հայտնել է, որ  ընկերությունը չի բացառում, որ ոչ ճշգրիտ տեղեկատվություն կարող է տարածվել մրցակիցների կողմից։ Նա հավելել է, որ Dahua-ն աշխատում է «օր ու գիշեր»՝ ապահովելու բեռնափոխադրումները դեպի Ռուսաստան։

 

Placeholder
Չինական Dahua-ն կմնա ռուսական շուկայում