Ինչո՞ւ ռուսները շտապեցին Հայաստան. «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի ռեպորտաժը
Աշխարհում
13:00 19/03/2022
Աշխարհ

Ինչո՞ւ ռուսները շտապեցին Հայաստան. «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի ռեպորտաժը

Ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը բացառիկ ռեպորտաժ է պատրաստել Երևան ժամանած ռուսների և Հայաստանի բնակիչների արձագանքի մասին։

«Արտագաղթածներ, տեղափոխվածներ, հանգստացողներ, փախստականներ, նոր ռուսահայեր։ Ինչպես ասես որ չեն անվանում մեր  հայրենակիցներին, ովքեր այս օրերին միակողմանի տոմսով թռչում են Երևան»,- նշված է հրապարակման  մեջ. տարբեր գնահատականներով նրանց թիվը 10000-ից (թվերը հյուպատոսից) մինչև 30000 է։

«Հիմա արտագաղթ բառն ինչ-որ կերպ չի օգտագործվում։ Գոյություն ունի նոր սահմանում, որը վերջին օրերին լայնորեն տարածվել է լայն զանգվածների վրա՝ ռելոկացիա՝ տեղափոխում»,- գրում է KP.RU-ն։

«Տեղափոխման  կետերից Երևանը առաջատարներից է։ Ինչո՞ւ։ Այո, քանի որ սա այն սակավաթիվ երկրներից է, որն ընդունում է «Միր» քարտերը և բացարձակապես չի տառապում ռուսաֆոբիայից: Այստեղից վերադառնալը հեշտ է: Բացի այդ, կան ուղիղ չվերթներ, թեկուզ  հիմա մեծ գումարով», - ասվում է հոդվածում:

Ռեպորտաժում պատմում են նաև եկածներին ջերմ ընդունելու, 2-3 անգամ թանկ գներով բնակարանների և հյուրընկալության մասին. «Հայերն այժմ պայքարում են իրենց բնատուր ձեռնարկատիրության և ի ծնե հյուրընկալության միջև։ Զարմանալիորեն հաղթում է երկրորդը»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։ 


 

Placeholder