Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուս գործարարների նկատմամբ պատժամիջոցները չեն հանվի. Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ ռուս գործարարների դեմ սահմանված պատժամիջոցները չեն հանվի, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ին։
«Դա չափազանց բարդ է (ներկայացնել պատժամիջոցների չեղարկումը- խմբ.)։ Այս օլիգարխները թույլ են տվել Վլադիմիր Պուտինին անել այն, ինչ նա անում է»,- նշել է նա։
Լիզ Թրասը նաև կարծիք է հայտնել, որ ռուսաստանցի գործարար Ռոման Աբրամովիչը, որին պատկանում է Լոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբը, երբեք չի կարողանա վերադառնալ Մեծ Բրիտանիա:
Ավելի վաղ Բրիտանիան Ռուսաստանի կողմից ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի անկախության ճանաչման կապակցությամբ պատժամիջոցներ էր սահմանել մի քանի ռուսական բանկերի և գործարարների դեմ: Այնուհետև Լոնդոնը մի քանի անգամ ընդլայնել է սահմանափակումների ցանկը՝ կապված Ուկրաինայում հատուկ գործողության հետ:
Թրասսի խոսքով ՝ այսօրվա դրությամբ պատժամիջոցների տակ են արդեն ավելի քան հազար ռուս քաղաքացիներ և ձեռնարկություններ: Մեծ թվով ռուս քաղաքական գործիչների, պաշտոնյաների և գործարարների մուտքը Մեծ Բրիտանիա արգելված է, իսկ սահմանափակող միջոցները ներառում են նաև երկրում հաշիվների սառեցում։