19.03.2022. Կորոնավիրուսի 32 նոր դեպք է գրանցվել, մահացել է 1 մարդ
Առողջություն
12:40 19/03/2022
Հայաստան

19.03.2022. Կորոնավիրուսի 32 նոր դեպք է գրանցվել, մահացել է 1 մարդ

Հայաստանում մարտի 18-ին կատարվել է 2416 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 32 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 81 հիվանդ, գրանցվել է մահվան 1  դեպք։

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում մարտի 19-ի հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 286 դեպք, որոնցից 409 277  առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2748 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8593 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1644 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 237 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2 949 129 թեստավորում:

Placeholder
19.03.2022. Կորոնավիրուսի 32 նոր դեպք է գրանցվել, մահացել է 1 մարդ