Ինչպե՞ս դառնալ  Graphic designеr
Տնտեսություն
16:32 19/03/2022

Ինչպե՞ս դառնալ Graphic designеr

Հնչեղ ու գրավիչ մասնագիտություններից ամենացանկալին հատկապես  «արվեստոտ» մարդկանց մոտ գրաֆիկական  դիզայնն է։ Այն, ի տարբերություն ՏՏ ժամանակաշրջանի առաջ բերած մյուս մասնագիտությունների, թրենդային է դեռևս  2000-ականներից։ Բոլոր նրանք, ովքեր լավ էին նկարում և հայրիկի աշխատավայրում խաղացել էին հսկայական համակարգիչների վրա, երազում էին  դառնալ հենց գրաֆիկ դիզայներ։

Շատերը դարձան ու դարձան շատ լավ, պահանջված մասնագետներ՝ չնայած որ ի տարբերություն այս օրերի այն ժամանակ սովորելու հնարավորությունները խիստ սահմանափակ էին։Անցած օրերի դժվարությունների, գրաֆիկական դիզայնե դառնելու դժվարությունների մասին  հենց 2000-ականներին այս ճանապարհներով անցած Տոմա Աղաբաբյանը։

Երեկ

«Քանի որ մանկուց եմ նկարել, դեռ դպրոցական տարիներից գիտեի, որ նկարիչ եմ դառնալու: 4-րդ դասարանից սովորել եմ նկարչություն, հագուստի մոդելավորում: Զուգահեռ պարապելով՝ 2003-Ին ընդունվել եմ  ԵՊՄՀ-ի կերպարվեստ և ԴԿԱ բաժինը: Համալսարանում սովորել եմ կերպարվեստ, մոդելավորում, խեցեգործություն, ոսկերչություն, լինոփորագրություն, գորգագործություն, մի խոսքով՝ արվեստի մեջ էի: Այն ժամանակ մտածում էի, որ հագուստի մոդելավորում եմ պաշտպանելու,բայց հասկացա, որ գրաֆիկան է իմը: Մանկավարժականի «Մեխ» թերթում ծաղրանկարներ էի անում, օգնում էի ժուռնալիստիկայի ֆակուլտետի երեխեքին: Սկսեցի ծրագրեր սովորել՝ CorelDRAW: Դիպլոմայինս մանկական փոքրիկ գիրք էր երեխաների համար՝ «Ճիշտ և սխալ» վերնագրով, որտեղ նկարներից կարելի էր կռահել՝ ինչ կարելի անել, ինչ՝ ոչ: Հիմա, որ նայում եմ, լիքը սխալներ եմ գտնում, բայց սիրում եմ գիրքս, առաջին քայլս էր դեպի այս աշխարհ»:

Այսօր

Graphic design-ի ու  Graphic designer-ի մասին
Գրաֆիկ դիզայնը մասնագիտություն է, որի միջոցով դիզայները ստեղծում է տարբերանշաններ, տարբերանշանի ուղեցույցներ, գովազդային բաներներ, էջերի վիզուալներ և տարբեր տպագրական ֆայլեր: Նկարչական և գծագրային գործունեություն է, հարմոնիկ և էֆեկտիվ վիզուալ միջավայր ստեղծելու նպատակով։ Գրաֆիկական դիզայնը նորարարական ներդրում է  սոցիալ էկոնոմիկական զարգացման մեջ և կուլտուրական կյանքի միջավայրում։ Ռեալ կյանքում շատ ենք առնչվում՝ թե՛ առօրյայում, թե՛ մեդիայում, ամեն տեղ: Ինչպես նորաձևության մեջ, այստեղ ևս կա թրենդային ոճավորում, գույներ, որը իր հերթին ճաշակ է թելադրում, ազդում մեր կյանքի որակի վրա։.Կարևոր է փորձը, բայց պետք է ունենալ նաև լավ ճաշակ, չափի և գույնի զգացողություն, կարողանալ ճիշտ համադրել գույները, տառատեսակները, տալ գրագետ կառուցում:Իհարկե նաև  հեշտացնում է կյանքը: Նախ աչքին հաճելի է դառնում ամեն ինչ՝ սկսած տպագրական ֆայլերից, ավարտած սոցիալական  հարթակներից: Նաև այլ աշխատանքներում հեշտացնում է գործընթացքը:

Կարիերա. աշխատանքային բարդություններ
Կարելի է լավ կարիերա անել՝ լինելով Graphic designеr.կարևորը՝ սիրով անել ամեն ինչ։ Այս գործում դա շատ կարևոր է։ Հայաստանայան շուկայում պահանջված աշխատանք է, բայց դրսի հետ աշխատելն է շահավետ։Մի փոքր դժվար է այստեղ աշխատել, քանի որ մեզ մոտ մասնագետին լսելու և վստահելու  ունակությունը այդքան էլ զարգացած չէ: Ոչ բոլորի մասին է խոսքը, բայց մեծամասնության հետ դժվար է: Կամ պետք է անես այն, ինչ իրենք են ցանկանում կամ հրաժարվես տվյալ աշխատանքից:Ինքս մինիմալիստ եմ, աշխատանքում էլ, բայց հաճախորդի հետ դժվարանում եմ, մեջիս մինիմալիստը չի հանձնվում: Պետք է փորձել ժամանակակից շուկային զուգահեռ քայլել:Քանի որ պահպանողական եմ, սիրում եմ անել մի բան ու որակով:

Սովորելու հնարավորությունների մասին
Շատ են դպրոցները, բայց ցավոք քիչ են լավ մասնագետները, որոնք ժամանակ են տրամադրում դասավանդելուն: Նախնական գիտելիքներ կարելի է ստանալ դպրոցներում, բայց ավելի աճելու համարպետք է շատ ինքնակրթվել: YouTube ում կարելի է գտնել ամեն ինչ: Ինքս դասավանդել եմ այս առարկան։Սկզբում՝ մասնավոր, հետո Զարդակիրառական պետականուսումնարանում:
Սկնակի համար կարևորել եմ գործիքներին լիարժեք տիրապետումը:

Հմտություններ, գիտելիքներ, որ պետք են  Graphic designеr դառնալու համար
Ճաշակ, քթածակ, համարձակություն, Adobe Photoshop, Illustrator. սկզբի համար բավական է: Բայց ինքս չեմ դավաճանում CorelDRAW-ին, չնայած՝ տիրապետում եմ Illustrator-ին: Հին մարդ եմ: Շատ կարևորում եմ նաև աշխատելով սովորելու հմտութկումը՝ այսպես ասած դուալ կրթությունը։

Որքա՞ն են վաստակում
Շատ լավ կարելի է վաստակել այս մասնագիտությամբ՝ կախված նրանից, թե ինչ որակի մասնագետ ես։ Ինքս սկզբում երկար ամիսներ անվճար եմ աշխատել, որը ինձ մեծ փորձ է տվել։


Վաղը
Երազանքներ
Մասնագիտական երազանք ունեմ՝ ուզում եմ վերապատրաստվել ՀՀ-ից դուրս և խորանալ մուլտերի, անիմացիայի վրա:

Ի՞նչ կդառնա ապագայում Graphic design-ը
Կմնա պահանջված ուղղություն ու կդառնա արվեստի ճյուղ։ Այն ավելի շատ արվեստ է, քան ուրիշ բան։.Շատ եմ սիրում իմ մասնագիտությունը, նոր էջ ես բացում ու սկսում ստեղծագործել, ինչպես կտավի վրա:Պիտի ասեմ, որ 13  տարի է՝ այս ոլորտում եմ, լավ աճել ենք: Խելացի և ճաշակով երիտասարդներ ունենք, որոնց ձեռագրերը ստանդատից բավականին դուրս են: Նոր սերնդից լիքը բան կա սովորելու: Ու վաղվա օրվա լավ լինելու, ներշնչանքի մեծ աղբյուր են։


Placeholder