Ռազմական գործողությունների սկզբից Ուկրաինայում 816 խաղաղ բնակիչ է զոհվել. ՄԱԿ
Աշխարհում
20:40 18/03/2022
Աշխարհ

Ռազմական գործողությունների սկզբից Ուկրաինայում 816 խաղաղ բնակիչ է զոհվել. ՄԱԿ

Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր զոհվել է 816 քաղաքացիական անձ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ին, հաղորդել Է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչությունը:

ՄԱԿ-ի գրասենյակի տվյալներով՝ փետրվարի 24-ից մարտի 17-ը խաղաղ բնակչության շրջանում գրանցվել է 816 զոհ և 1333 վիրավոր։

Նշվում է, որ մարդիկ զոհվել կամ վիրավորվել են պայթյուցիկ զինատեսակների հետևանքով՝ ներառյալ ծանր հրետանին և համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, ինչպես նաև հրթիռային և օդային հարվածների հետևանքով:

Ռուսաստանն Ուկրաինայում ռազմական գործողություն է սկսել փետրվարի 24-ին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մասին՝ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների օգնության դիմումի։ Նա ընդգծել էր, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացումը, նպատակը երկրի ապառազմականացումն ու ապաազգայնացումն է։

Placeholder
Ռազմական գործողությունների սկզբից Ուկրաինայում 816 խաղաղ բնակիչ է զոհվել. ՄԱԿ