Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ուկրաինայի ՊՆ խոստովանել է, որ երկրի ԶՈւ-ն կորցրել է ելքը դեպի Ազովի ծով. Ռիա նովոստի
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը Ֆեյբուքում՝ օպերատիվ ամփոփագրում խոստովանել է, որ երկրի զինված ուժերը կորցրել են ելքը դեպի Ազովի ծով։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։
«Օկուպանտները մասամբ հաջողության են հասել Դոնեցկի օպերատիվ տարածքում՝ ժամանակավորապես զրկելով Ուկրաինային ելքից դեպի Ազովի ծով»,- ասվում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության օպերատիվ ամփոփագրում։
Փետրվարի 24-ին Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնացման համար։ ՌԴ Զինված ուժերից նշում են, որ թիրախավորում են միայն ռազմական ենթակառուցվածքները և ուկրաինական զորքերը։ Երկու կողմից էլ զոհեր կան։