Արցախցիներն այսօրվանից բնական գազ կունենան
Տնտեսություն
09:00 19/03/2022
ԼՂՀ

Արցախցիներն այսօրվանից բնական գազ կունենան

Բնական գազի օգտագործումն «Արցախգազ» ՓԲԸ բաժանորդներին հասանելի կլինի սկսած մարտի 19-ից։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ 

«Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մարտի 18-ի ընթացքում ավարտվել են վնասված գազատարի վերանորոգման աշխատանքները։

Հայտնում ենք, որ այս պահին բնական գազն արդեն իսկ մատակարարվում է «Արցախգազ» ՓԲԸ ընդունման կետ։

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ անվտանգ և անխափան գազամատակարարումն ապահովելու նպատակով բնական գազի օգտագործումն «Արցախգազ» ՓԲԸ բաժանորդներին հասանելի կլինի սկսած մարտի 19-ից»,- հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ 

Placeholder
Արցախցիներն այսօրվանից բնական գազ կունենան