Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ֆրանսիայի իշխանությունները սառեցրել են Ռուսաստանի Կենտրոնական բանկի 22 միլիարդ եվրոյի չափով միջոցները, ինչպես նաև արևմտյան երկրների հակառուսական պատժամիջոցների տակ ընկած մասնավոր անձանց հաշիվներն ու անշարժ գույքը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը։
«Մենք սառեցրել ենք Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի ակտիվները 22 միլիարդ եվրոյի չափով, սառեցրել ենք նաև ֆրանսիական հաստատություններում մասնավոր անձանց՝ 150 միլիոն եվրոյի չափով միջոցները», - ասել է նախարարը RTL ռադիոկայանի եթերում:
Նրա խոսքով, Ֆրանսիայում սառեցվել է «կես միլիարդ եվրոյի» անշարժ գույք, որը պատկանում է մոտ 30 ռուսաստանցիների։