21.03.2022. Կորոնավիրուսի 21 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 մարդ
Առողջություն
11:52 21/03/2022
Հայաստան

21.03.2022. Կորոնավիրուսի 21 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 մարդ

Հայաստանում մարտի 20-ին կատարվել է 1752 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 73 հիվանդ, գրանցվել է մահվան 4  դեպք։ Մահացածներից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում մարտի 21-ի հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422328 դեպք, որոնցից 409430 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2630 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8598 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1670 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 268 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2952590 թեստավորում:

Placeholder
21.03.2022. Կորոնավիրուսի 21 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 մարդ