Disney-ի չորս աշխատակիցներ կալանավորվել են մարդկանց առևտրի ու մանկապղծության կասկածանքով
Իրավունք
10:43 21/03/2022
Աշխարհ

Disney-ի չորս աշխատակիցներ կալանավորվել են մարդկանց առևտրի ու մանկապղծության կասկածանքով

Ոստիկանության գաղտնի գործողությունների արդյունքում Disney-ի չորս աշխատակիցներ կալանավորվել են մարդկանց առևտրի, երեխաների գողության, մարմնավաճառության, մանկապղծության կասկածանքով։ Այս մասին գրում է NBC News-ը։

«March Sadness 2» անունով վեցօրյա գործողության ընթացքում ընդհանուր առմամբ 108 մարդ է ձերբակալվել։  Ֆլորիդայի ոստիկանության շերիֆ Գրեդի Ջարդն ասուլիսի ընթացքում հայտարարությունների իսկությունը վկայող լուսանկարներ է հրապարակել։

27-ամյա Քսավե Ջեքսոնի հետ, որն աշխատում է  Disney Polynesian Village Resort-ում որպես փրկարար, որպես 14-ամյա աղջիկ օնլայն շփվել է հատուկ հետախույզը։ Ջեքսոնը նրան ուղարկել է լուսանկարներ, որոնք ցույց են տալիս իր անպատշաճ վարքը։

Ջեքսոնը ձերբակալվել է։ Նա մեղադրվում է վնասակար նյութերի տարածման վերաբերյալ երեք հոդվածով։

Disney-ի մյուս երեք աշխատակիցների անունները ևս հրապարակվել են՝ 45-ամյա Ռալֆ Լիզ, 27-ամյա Շուբհամ  Մալավե և 24-ամյա Վիլակսոն Ֆիդելե։ Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել մարմնավաճառության հոդվածով։
 

Placeholder
Disney-ի չորս աշխատակիցներ կալանավորվել են մարդկանց առևտրի ու մանկապղծության կասկածանքով