Reuters. ԵՄ-ն մշակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը
Քաղաքական
10:17 21/03/2022
Աշխարհ

Reuters. ԵՄ-ն մշակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը

Եվրամիությունն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթի վրա՝ կապված Ուկրաինայի իրադարձությունների հետ։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԵՄ դիվանագիտական աղբյուրներին։

«Մենք աշխատում ենք պատժամիջոցների հինգերորդ փաթեթի վրա, առաջարկվում են բազմաթիվ նոր անուններ»,- ԵՄ ներկայացուցչի խոսքերը մեջբերում է Reuters-ը։

Բացի այդ, ԵՄ դիվանագետները գործակալությանը հայտնել են, որ մերձբալթյան երկրները, այդ թվում՝ Լիտվան, պնդում են Մոսկվայի դեմ նավթի էմբարգո սահմանելու տարբերակը։ Գերմանիան հետ է պահում հապճեպ քայլեր ձեռնարկելուց, քանի որ Եվրոպայում էներգակիրների գները բարձր են։

Երկուշաբթի օրը Բրյուսելում տեղի կունենա ԵՄ երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարների ծրագրված հանդիպումը, որի գլխավոր թեման կլինի Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Դրա ժամանակ ԵՄ արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Ժոզեպ Բորելը նախարարներին կներկայացնի հակամարտության զարգացման հնարավոր սցենարների իր վերլուծությունը։
 

Placeholder
Reuters. ԵՄ-ն մշակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը